Իսպանական պարֆումերային Cuarzo The Circle տունը World of Diamonds կորպորացիայի հետ համատեղ թողարկել է օծանելիքի Royale Dream սահմանափակ հավաքածու։ Օծանելիքը ներկայացրել են Սինգապուրում միջոցառման շրջանակում, որը նվիրված է «Ֆորմուլա-1»-ի Գրան-պրիին։ Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը։
Օծանելիքի տարան կիսագնդի նման է։
Օծանելիքը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին, Boudoir Noire թատրոնում։ Այն լայն վաճառքի դուրս չի բերվի։ Բուրմունքն առաջարկվել է հենց այնտեղ՝ փոքր աճուրդի այցելուներին։ Արժեքը եղել է 140 հազար դոլար։ Օծանելիքի տուփում առկա է երկնագույն ադամանդով մատանի։ Պարբերականը չի հստակեցնում, ինչ որ մեկն այն գնե՞լ է թե՞ ոչ։









































