Հունգարիայից հետո Սլովենիան է սկսել պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին՝ հայտնում է խորվաթական N1 հեռուստաալիքը։ Ինչպես հստակեցվում է՝ Սլովենիայի տարածք անօրինական ներգաղթյալների ներխուժումից պաշտպանվելու համար Բրեգանա-Օբրեժիե հսկիչ անցակետում սկսել են ցանկապատ կառուցել։
Գիշերվա ընթացքում սլովենական կողմ են թողնվել մի քանի հարյուր փախստականներ։ Ներկա պահին, սակայն, նրանք մնում են սահմանի առջև՝ վրանային ավանում։
Սլովենիայի իշխանությունները հայտնել են, որ արդեն երկիր է ժամանել մոտ 3000 ներգաղթյալ, որոնցից միայն 7-ն են ապաստան հայցել, մնացած բոլորը ձգտում են գնալ Ավստրիա և Գերմանիա։







































