Այսօր Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Մաքսային միությանը, որի անդամներն են Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ուկրաինան մտադիր է համագործակցել Մաքսային միության հետ դրան ձևական անդամակցությունից դուրս: Մենք Մաքսային միության հետ բանակցային գործընթացում չենք»,- ասել է Գրիշչենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է համագործակցել Մաքսային միության հետ «3+1» բանաձևով: Սակայն Կիևում անցած շաբաթ գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն զգուշացրել էր, որ եթե Ուկրաինան անդամակցի Մաքսային միությանը, ապա կարող է մոռանալ ԵՄ-ի հետ ազատ առևտրային գոտու մասին:









































