Հացադուլի քսանմեկերորդ օրը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին շարունակում են այցելել քաղաքացիներ և նամակներ փոխանցել:
Հովհաննիսյանը սիրով ողջունում է բոլորին և ընդունում նամակները: Ազատության հրապարակում շարունակվում է նաև ստորագրահավաքը:
Նշենք, որ թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ դադարեցնելու է հացադուլը մարտի 31-ին, այդուհանդերձ քաղաքացիները կարող են գալ հրապարակ և ստորագրել այն ձևաթղթի տակ, որով պարտավորվում են զորակցել Րաֆֆի Հովհաննիսյանին և մասնակցել վերջինիս երդմնակալության արարողությանը: Ստորագրահավաք ընդունողները դժվարացան նշել, թե կոնկրետ քանի մարդ է արդեն ստորագրել, որովհետև դեռևս հայտնի չեն մարզերի տվյալները:
Հավելենք, որ այսօր՝ երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում ռոք համերգ է լինելու: