Վերջերս Դեմի Մուրը ավելի հազվադեպ է հանրության մեջ երևում և նկարահանվում է հիմնականում անկախ ֆիլմերում: Սակայն վերջերս Դեմին ներկա է եղել Salvatore Ferragamo բրենդի երեկույթին, որտեղ նա շատ երիտասարդ տեսք է ունեցել: Spletnik-ը առաջարկում է հիշել, թե ինչպես է փոխվել նրա արտաքինը վերջին տարիների ընթացքում:
Դեմի Մուրը ծնվել է ԱՄՆ-ի Ռոզուել քաղաքում: Նրա ծնողները` մայրը և խորթ հայրը, սիրել են խմել և հաճախ են տեղից տեղ տեդափոխվել: Այդ պատճառով զարմանալի չէ, որ Մուրը նույնիսկ դպրոցը չի ավարտել: Ապագա աստղը 16 տարեկանում թողել է դպրոցը և նվիրվել մոդելային բիզնեսին, որտեղիցց էլ հետագայում ընկել է կինոարդյունաբերություն:
Իր առաջին դերը նա խաղացել է «Ընտրություններ» ֆիլմում 1981 թվականին, որն էլ նրան ճանաչում է բերել: Հանրաճանաչություն դերասանուհուն ապահովել են «Ուրվական», «Անմեղ առաջարկ», և իհարկե «Մերկապար» ֆիլմերը, որից հետո Դեմին դարձավ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից:
Որոշ անհաջող ֆիլմերից հետո, սակայն, Մուրի փառքը նվազեց:
Դեմի Մուրի կյանքում եղել է երեք մեծ սեր: Առաջին անգամ նա ամուսնացել է ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի հետ, ումից էլ նա ստացել է իր ազգանունը 1980 թվականին: Այդ ամուսնությունը տևել է հինգ տարի: Նրա երկրորդ ամուսինը Բրյուս Ուիլիսն է, որը Մուրին նվիրել է երեք աղջիկ` Ռումերին, Սկաութին և Թալուլուին: Սակայն 13 տարի անց նրանք ամուսնալուծվել են: Մուրի երրորդ ամուսինը Էշթոն Քաթչերն է, որը 15 տարի փոքր է նրանից: Նրանք ամուսնացել են 2005 թվականին, իսկ 2013 թվականին բաժանվել են:
Դեմի Մուրի կերպարի էվոլյուցիան ներկայացված է լուսանկարներում:



































































