Արևի վրա բռնկումներից և զանգվածային ժայթքումներից հետո` սեպտեմբերի 18-ին, Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ, հայտնում է korrespondent.net-ը: Ներկա պահին գրանցվում են G1 կլասի թույլ մագնիսական բռնկումներ:
Արևային պոռթկումները` կախված հզորությունից, լինում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը` A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրում ռադիացիային 10 նանովատտ/քմ: Հաջորդ տառին անցնելուց հզորությունը բազմապատկվում է 10-ով:
Արևային պոռթկումը էներգիայի տեդաբաշխման պրոցես է (լուսային, ջերմային և կինետիկ), ինչն ընդգրկում է Արևի մթնոլորտի բոլոր շերտերը:









































