Լատինաամերիկացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի դուստրը հրաժարավել է մասնակցել Հռոմի պապի պատարագին, որն անցկացվել է սեպտեմբերի 20-ին Հավանայում, հաղորդում է Yahoo news-ը:
«Ինչ եմ անելու այնտեղ մի քանի ժամ կանգնած»,-ասել է Գևարան, ով համարվում է Կուբայի կոմունիստական կուսակցության կարևոր անձանցից մեկը:
Նախքան Հռոմի պապի Ազատության կղզի ժամանելը, Չե Գևարայի դուստրը ասել էր, որ հնարավոր է չմասնակցի պատարագին և իր որոշումը հիմնավորել էր կրոնի և աթեիստական հայացքներին հակված լինելու ազատությամբ:
Պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հեղափոխության հրապարակում կուբացիներին կոչ է արել պահպանել ազգային դիմագծերը: Պոնտիֆիկը կուբացի ժողովրդին անվանել է «սուրբ և Աստծուն նվիրված» ժողովուրդ:









































