Չինաստանի հյուսիսարևելյան Ցզիլին մարզի ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով 28 հանքափոր է զոհվել: ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ փրկել հաջողվել է 13 հանքափորի:
Տեղի ունեցածի պատճառները հայտնաբերելու նպատակով հետաքննություն է սկսվել:
Չինաստանում լեռնաարդյունաբերության ոլորտը ամենավտանգավորներից մեկն է աշխարհում: Երկրի հանքերում վթարների հետևանքով տարեկան հազարավոր հանքափորներ են զոհվում: