Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Աթոյանը իր վարած Opel մակնիշի 34 ՍD 578 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի- Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ` Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչներ, 33-ամյա Արմեն Ղուկասյանը, 23-ամյա Լյովա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































