«Չկա ձևավորված այն կուլտուրան, որ մեր մեծահարուստները գիտության մեջ ներդրում անեն և դրանից շահույթ ստանան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:
«Մեր հիմնական ռեսուրսը մեր ինտելեկտն է: Գիտելիքահեն տնտեսությունը պետք է ոչ միայն խոսքով ասվի, այլ նաև կիրառվի, որ ունենանք շոշափելի արդյունքներ: Չկա ձևավորված այն կուլտուրան, որ մեր մեծահարուստները գիտության մեջ ներդրում անեն և դրանից շահույթ ստանան: Երիտասարդ գիտնականները, ճիշտ է, խրախուսվում են, բայց զուտ գիտական որևէ նախագծի համար ներդրում չի արվում»,-նշեց Վարդանյանը:








































