Իսպանական fast fashion արդյունաբերության արքա Ամանսիո Օրտետան 3․7 միլիարդ դոլարով ավելի է հարստացել, որի հետևանքով կրճատվել է նրա և Microsoft-ի հիմինադիր Բիլ Գեյթսի միջև տարբերությունը, հայտնում է vestifinance.ru-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աշխարհում խոշորագույն հագուստների մանրածախ Inditex-ը, որի հիմնադիրը հանդիսանում է Օրտեգան, հայտարարել է իր արտադրանքի վաճառքի աշխուժացման մասին: Նրա ընկերության բաժնետոմսերն ակնթարթորին բարձրացել են 6 տոկոսով:
Ամանսիո Օրտեգան, ով այս տարվա հունիսին երկրորդ տեղից ետ է մղել ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին, և առայժմ աշխարհի ամենահարուստ մարդուց հետ է մնում 9․5 միլիարդ դոլարով` ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների:











































