Т3 Tech տեխնոլոգիական ցուցահանդեսում տեղի է ունեցել լավագույն սարքերի արտադրողների պարգևատրում, հայտնում է ultramir.net-ը:
Այս տարի Apple ընկերությունը միանգամից ստացել է 4 հեղինակավոր T3 պարգև: Apple Watch ժամացույցներն անվանվել են տարվա լավագույն սարք և տարվա տեխնոլոգիաների լավագույն կրող, iPad Air 2-ը համարվել է լավագույն պլանշետ, իսկ Apple-ն ինքն անվանվել է տարվա բրենդ:
Սակայն տարվա սմարթֆոն է ճանաչվել ոչ թե iPhone-ը, այլ Samsung Galaxy S6 Edge-ը: Տարվա լավագույն խաղային արտադրանք է ճանաչվել Sony PlayStation 4-ն:
Նորարարական դիզայնում հաղթել է Oculus Rift-ի ստեղծող Պալմեր Լաքին: Իսկ տարվա հեռուստացույց է անվանվել LG EC970V-ն:









































