Tuesday, 16 06 2026
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներին

Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգևատրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիսավոր պայմաններում պարգեւները նրանց հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց. «Հարգարժան տիկին Անելի Էնոքսոն եւ պարոն Ֆրեդրիկ Մալմ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Դուք այն քաղաքական գործիչներն եք, ովքեր խիզախություն ունեցան ուղիղ նայելու ճշմարտության աչքերին եւ նշանակալի ավանդ ունենալ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Ավելի քան մեկ տարի առաջ` 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ձեր մասնակցությամբ ու ջանքերով իր ներդրումը կատարելով պատմական ճշմարտության վերականգնմանն ուղղված եւ օրեցօր ավելի ծավալվող միջազգային գործընթացում` ընդունեց որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն:

Ես տեղյակ եմ, թե ինչ լարվածության եւ դիմակայության պայմաններում է ընդունվել այդ որոշումը: Եւ այս պարագայում առավել ծանրակշիռ է դառնում անձամբ ձեր եւ որոշումն ընդունելուն նպաստած ձեր գործընկերների ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթը որպես հրեշավոր հանցագործություն կանխելու մեջ:

1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռեւս ամբողջական արդարացի դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից, թեեւ աշխարհի շատ պետությունների խորհրդարաններ ու կառավարություններ, միջազգային կառույցներ ճանաչել են այն: Չափազանց կարեւոր է, որ հանցագործություն կատարածն ինքը կարողանա հրապարակայնորեն գիտակցել եւ ընդունել մեղքը, իրերը կոչել իրենց անուններով եւ փորձել ապաշխարած անդամագրվել քաղաքակիրթ Եվրոպայի ընտանիքին: Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշված հետեւյալ արտահայտությունը ճշգրիտ բնութագրում է իրավիճակը. «Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»:

Ավարտելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Ազգային ժողովի, իր գործընկերների, ՀՀ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Անելի Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշման ընդունման հարցում ունեցած ներդրման եւ մասնակցության համար:

Պարոն Աբրահամյանը իր բոլոր գործընկերների անունից եւս մեկ անգամ շնորհավորեց նրանց ԱԺ Պատվո մեդալի արժանանալու կապակցությամբ եւ ցանկացավ նորանոր հաջողություններ: «Դուք հայ ժողովրդի իրական բարեկամներն եք»- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Անելի Էնոքսոնը շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար` մասնավորապես նշեց. «Երբ 2011 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում քվեարկեցինք ցեղասպանությունը ճանաչելու օգտին, մենք դա արեցինք, քանի որ դա բխում էր մեր հոգու խորքից»: Շվեդ պատգամավորի խոսքերով` որեւէ ազգ, որեւէ պետություն չի կարող հանգիստ մնալ, որ անցյալում տեղի ունեցածը մոռացության մատնվի: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»,- հայտարարեց Անելի Էնոքսոնը` հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք. «Աստված թող օրհնի ձեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում