Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է շրջանառվող լուրերը՝ «Էվերթոն»-ի հետ խաղից հետո թիմի պաշտպան Ջոն Թերիի հետ վիճաբանելու և 34-ամյա հարձակվողի ու Դիեգո Կոստայի միջև ծեծկռտուքի մասին:
««Չելսի»-ի ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ խնդիրներ չունեմ: Բնական է, որ երբ թիմն անհաջող է հանդես գալիս, նման լուրեր են շրջանառության դրվում:
Պարզապես, ցանկանում եմ ասել, որ պետք չէ աշխատել այդ ուղղությամբ: «Չելսի»-ում առողջ մթնոլորտ է տիրում: Մենք, կարծես, վերգտել ենք մեր խաղը: Ամեն ինչ լավ կլինի»,- Independent-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































