Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հանդես է եկել Եվրոպայի երկրներում փախստականներին ընդունելու հստակ քվոտաներ սահմանելու օգտին։
Նա ընդգծել է, որ Գերմանիան չի կարող պատնեշներով անջատվել ԵՄ մյուս երկրներից՝ կապված փախստականների շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նա հավելել է, որ իրենք չեն կարող ընդունել բոլոր մարդկանց, որոնք փախչում են թեժ կետերից և բոլոր ներգաղթյալներին, որոնք այստեղ են եկել աղքատության պատճառով։
Մեզիերը ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում է համարել փախստականներին ընդունելու ամուր քվոտաներ հաստատելը, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա հասնել նրան, որ Եվրոպան ընդունի նույնքան փախստական, որքան հնարավորություն կունենա ԵՄ յուրաքանչյուր երկիր։
Նա նկատել է, որ եթե անգամ սպառվեն քվոտաները, ապա այն փախստականները, որոնց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, հարկադրված կլինեն վերադառնալ հայրենիք։









































