2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 19 բնակարան: Այս տարի արդեն հանձնվել է 17 բնակարան, որոնք ընտանիքներին են տրվում վերանորոգված ու կահավորված:
Բնակարանները ձեռք են բերվել ԱՄՆ-ում «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով: Նախաձեռնության շրջանակներում բնակարաններ են նվիրաբերել անհատ բարերարներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամի կողմից: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Գյումրու քաղաքապետը հանձնեց բանալիները՝ նշելով, որ այս ընտանիքի ընտրությունը շատ կարևոր էր հատկապես այն պատճառով, որ ընտանիքի անդամներից մեկը Բեսլանի ողբերգության պատանդներից էր:
Բոլոր այս ընտանիքներն ապրել են խարխուլ տնակներում ու հանրակացարանային սենյակներում` զուրկ կենցաղային տարրական պայմաններից:















































