Տեսաբլոգեր Ռիչարդ Ռայան YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ոչնչացնում է iMak 5K-ն 90 միլիմետրանոց հակատանկային T8 հրանոթի օգնությամբ, հայտնում է Lenta.ru-ն: Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 98 հազար անգամ:
Պահն ավելի ազդեցիկ դարձնելու համար կրակոցը ցուցադրվում է նաև դանդաղեցված slo-mo ռեժիմով: Ինչ խոսք, փորձի արդյունքում համակարգիչն ամբողջությամբ շարքից դուրս է եկել:









































