Դերասանուհի Մոնիկա Բելուչին Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսի ընկերուհուն: The Guardian-ի հարցազրույցում նա խոսել է իր նոր դերի մասին, ինչպես նաև իր կարծիքը հայտնել մեծ տարիք ունեցող կանանց վերաբերյալ:
«Չեմ կարող ասել, որ ես մարմնավորել եմ Բոնդի ընկերուհուն, քանի որ ես այդ տարիքում չեմ այլևս: Ես մարմնավորել եմ Բոնդի կնոջը»,- իր նոր դերի մասին ասել է Մոնիկան:
Բելուչին նաև ասել է, թե ինչ է մտածում մեծ տարիքի կանանց մասին, որոնց շարքում նա նաև իրեն է դասում:
«Չգիտես ինչու, տղամարդիկ կարծում են, որ երբ կանայք այլևս ի վիճակի չեն երեխաներ ունենալ՝ նրանք ծերացել են: Դա ճիշտ չէ, նրանք նախկինի պես շատ գեղեցիկ են: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ Սեմ Մենդեմը հեղափոխություն է կատարել` այդ դերի համար ընտրելով հենց ինձ` մեծ տարիք ունեցող կնոջը»,- նշել է նա:









































