Մինչև սեպտեմբերի վերջ Google-ը կներկայացնի ֆորմ-ֆակտորով իր HMDI-կրիչի երկրորդ տարբերակը՝ Google Chromecast: 9to5google.com-ի աղբյուրների հաղորդմամբ՝ սարքը մի շարք նոր գործառույթներ կունենա:
Հիշեցնենք՝ Chromecast-ի առաջին տարբերակը ներկայացվել է 2013թ.: Հեռուստացույցի HDMI-պորտին միացող փոքր «կրիչով» հնարավոր է սմարթֆոնից, պլանշետից, «Chrome բուքից» կամ Chrome բրաուզերով ցանկացած համակարգչից երաժշտություն, հոլովակներ և այլ ինտերնետ-կոնտենտ հեռարձակել մեծ էկրան:
9to5google.com-ի հաղորդմամբ՝ նոր սերնդի սարքը կաջակցի երաժշտության հնչեցմանը Spotify սթրիմինգային ծառայությունից, աուդիոազդանշանի դուրսբերմանը բարձորակ աուդիոհամակարգեր, կունենա կատարելագրոծված Wi-Fi 802.11ac, կորպուսի երկու նոր գույն՝ կանաչ և կարմիր, նաև Fast Play գործառույթ՝ սարքերին ավելի արագ միանալու համար:
Ըստ ամենայնի, նոր Chromecast-ը կներկայացվի սեպտեմբերի 29-ին:









































