Ավարտելով համագործակցությունը ֆրանսիական Louis Vuitton տան հետ՝ դիզայներ Մարկ Ջեյկոբսը կենտրոնացել է իր հեղինակային ապրանքանիշի հիմնական հագուստների վրա: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Հերթական հավաքածուի ցուցադրությունը վերարտադրել է 1941թ. հայտնի «Զիգֆիլդի աղջիկները» ֆիլմի սյուժեն: Նոր բրոդվեյան «Զիգֆիլդի շոուն» ընտրում է մասնակիցների՝ աշխատանքի հրավիրելով Բրոդվեյի ապագա աստղերին՝ պարուհիների, դերասանուհիների, ջութակահարների, սովորական աղջիկների աշխատավոր արվարձանից:
Հենց նրանց դերերն են կատարել մոդելները, որոնք պոդիումով քայլել են Ջեյկոբսի ստեղծած «թատերական», ավելի ճիշտ՝ «կրկեսային կոստյումներով»:

Բեթ Դիտոն՝ Marc Jacobs-ի գարուն-ամառ 2016 հավաքածուի ցուցադրությանը

Marc Jacobs գարուն-ամառ 2016



















































