Յակուտսկից 30 կմ հեռու հայտնաբերվել է Marnmufhus trogontherii-ի՝ բրդոտ մամոնտի նախնու կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կմախքն այս տարվա ամռանը գտել են տեղի բնակիչները:
«Արդեն հիմա կարելի է ասել, որ դա մոտ 45 տարեկան արու է, չափով ոչ շատ մեծ: Կմախքի բարձրությունը 3 մետրից քիչ ավել է: Այն ունի շատ մեծ ժանիքներ, դրանց տրամագիծը մոտ 18 սմ է: Ամեն ժանիքը 75-ական կգ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գիտնականները նշում են, որ դա բրդոտ մամոնտի նախնի է, որն ապրել է ավելի քան 100 000 տարի առաջ:
Գիտնականների տեղեկությամբ՝ Marnmufhus trogontherii-ն ամենամեծ փղերն են, որոնք երբևէ ապրել են Երկրի վրա: Համարվում է, որ դրանց հասակը եղել է ավելի քան 4 մ, քաշը հասել է 10 տոննայի:






































