Գերմանական Ֆրանկֆուրտում ապագա բնակելի համալիրի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է Նապոլեոնի մեծ բանակի մոտ 200 զինվորի մնացորդ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Քաղաքապետ Օլաֆ Կունիցը նշել է, որ մնացորդները կարող են պատկանել Լայպցիգի մոտ ջախջախիչ պարտությունից հետո Ֆրանսիա հետ ճանապարհին 1813 թ. զոհված զինվորներին:
Գերեզմաններում հայտնաբերվել են նաև մի քանի կոճակ, որոնք մատնանշում են, որ դրանք այդ շրջանի հագուստի կոճակներ են:
Մինչև հիմա հաջողվել է հանել ավելի քան 30 կմախք: Հետագա աշխատանքները կտևեն 4-6 շաբաթ:
1813 թ. Ֆրանկֆուրտից ոչ հեռու մարտ է տեղի ունեցել, որում Նապոլեոնը կորցրել է առնվազն 15 000 զինվոր:




































