Ամենամաքուր օդը շնչում են իտալական Թուրինի մետրոյի ուղևորները: Այսպիսի տվյալներ են ներկայացրել Նեապոլի համալսարանի գիտնականները, որոնք օդի վերլուծություն են կատարել աշխարհի մետրոների կայարաններում և գնացքներում: Պարզվել է՝ ամենամաքուրը Թուրինի մետրոն է՝ հայտնում է travel.rambler.ru-ն:
Փորձագետների խոսքով՝ այդ ձեռքբերումը արդյունք է ռետինե, ոչ թե ավանդական անիվների օգտագործման: Առաջինները հնարավորություն են տալիս աղտոտվածության մակարդակը նվազեցնել ինչպես գնացքի շարժման սկզբում, այնպես էլ արգելակելիս:
Բացի դրանից՝ թուրինյան մետրոյում հարթակը առանձնացված է ճանապարհներից, որտեղից էլ բարձրանում է փոշին:








































