The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Օքսֆորդի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հակադեպրեսանտները մարդկանց հանցագործ են դարձնում։ Պարզվել է, որ հակադեպրեսանտներ օգտագործելը երիտասարդների մոտ գրեթե 50 տոկոսով մեծացնում է հանցանքի ռիսկը (հարձակումից մինչև սպանություն)։
Մասնագետները նման եզրակացության են եկել 15 տարեկանից բարձր 800.000 շվեդների շրջանում անցկացրած հետազոտությունից հետո։ Գիտնականները կամավորներին հետևել են 4 տարի, համեմատել նրանց պահվածքը մինչև հակադեպրեսանտներ ընդունելն ու դրանից հետո։ Հետազոտողները նկատել են, որ 15-24 տարեկան երիտասարդների մոտ այդ դեղորայքն ընդունելուց հետո բռնի հանցանքներ գործելու ռիսկն աճել է 43 տոկոսով։ Տարիքային այլ խմբերում չի նկատվել նման բան։











































