Իրանական Entekhab լրատվական կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մոտ ժամանակներս կայցելի Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքով՝ Չինաստանի նախագահի իրանական այցը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Զարիֆն ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների պաշտոնատար անձինք զբաղվում են այդ այցի նախապատրաստությամբ։ Զարիֆը հիշեցրել է, որ իր չինական այցի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք առնչվել են տնտեսական ու էներգետիկ ոլորտներին։
Չինաստանի նախագահի իրանական այցի ժամանակ կքննարկվեն «Մետաքսե ճանապարհ» նախագծի իրագործումը, բեռնափոխադրումների ոլորտում հարաբերությունների զարգացումը, ինչը մասնավորապես վերաբերում է երկաթուղային ու նավահանգստային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների զարգացումը։








































