Խորվաթիայի ներքին գործերի նախարար Ռանկո Օստոյիչը հայտարարել է, որ երկիրը կփակի Սերբիայի հետ սահմանը, եթե 8 հազար ներգաղթյալները հայտնվեն իր տարածքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Խորվաթիան կփակի Սերբիայի հետ սահմանը, եթե մենք ընդունենք մեկ օրում երկիր մտնող ևս 8 հազար ներգաղթյալների»,- ասել է նա:
Օստոյիչը հավելել է, որ պետք չէ շարունակել գալ պաշտպանության համար, քանի որ Խորվաթիան նրանց բոլորին ընդունելու հնարավորություն չունի:
Նա նշել է, որ «Խորվաթիան հետաքրքրված չէ լինել երկիր, որտեղ ներգաղթյալները կփնտրեն այն, ինչ կարող են գտնել այլ երկրներում, որտեղ գտնվում են այժմ»:







































