2015 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկված iOS 9-ի վերաբերյալ համացանցում ավելի ու ավելի շատ դժգոհություններ են հայտնվում, հայտնում է Forbes-ը:
Շատերը բողոքում են Apple-ի համակարգի արագությունից, ինչպես նաև այն բանից որ առաջին օրը չեն կարողացել կատարել թարմացումները:
Մինչ թողարկումն iOS 9-ն անցել է 100-օրյա բետա-թեստ: Նորացումը խոստացել է մարտկոցի աշխատանքի ժամանակի, արագության և այլ նորամուծությունների բարելավում: iPad-ի համար հայտարարվել է բազմապատուհանային ռեժիմ և տարբեր ծրագրերի հետ միաժամանակ աշխատելու հնարավորություն:








































