Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել է ռուսական «Կրասնոդար»-ին:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի 12-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Պավել Մամաևը:
Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մաթիաս Գինտերը:






































