Հարավային Սուդանում նավթատար մեքենայի պայթյունի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Եվս մոտ 50-ը լուրջ վնասվածքներ են ստացել։
«Մենք չունենք բժշկական սարքավորումներ, և այդ մարդիկ կարող են չապրել, քանի որ չունենք միջոցներ լուրջ այրվածքներով մարդկանց բուժման համար»,- հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։
Նավթատարը դուրս էր եկել ճանապարհից, որից հետո մարդիկ փորձել են կանգնեցնել նավթի արտահոսքը։ Պայթյունը տեղի է ունեցել հենց այդ պահին։











































