Ալբերտ Էյնշտեյնի քոլեջի բժիշկները հայտարարել են հատուկ դեղամիջոցի կլինիկական փորձարկումների հնարավոր սկզբի մասին, որը պետք է դանդաղեցնի մարդկային օրգանիզմի ծերացումը: Գիտնականներն արդեն ստացել են այդ ստուգման նախնական հավանությունը ԱՄՆ վերահսկիչ մարմիններից: Այս մասին հայտնում է Science ամսագրի լրատվական ծառայությունը:
«Մենք երբեք չենք պնդել և չենք խոսում այն մասին, որ պատրաստվում ենք արհեստականորեն կյանքի տարիներ ավելացնել այն ժամկետին, որը մարդը պետք է ապրի: Բայց, այնուամենայնիվ, եթե մեր փորձարկումները հաջող ավարտվեն, մենք, ըստ ամենայնի, կկարողանանք քիչ ավելի ապրել, քան սովորաբար, բայց դա այդ փորձերի առաջնային նպատակը չէ: Մեր խնդիրն է առողջ և լիարժեք կյանքի ժամկետը երկարացնելը»,- նշում է Ջեյ Օլշանսկին Իլինոյսի համալսարանից:
Նյու Յորքում Ալբերտ Էյնշտեյնի քոլեջից Նիր Բարզիլայը Science-ին պատմել է, որ իր գիտական խումբը մոտ ապագայում կսկսի մասշտաբային փորձ, որի շրջանակներում 3 000 տարեց կամավոր կընդունեն մետաֆորմին՝ դիաբետի դեմ դեղ, որը երկարացրել է կրծողների կյանքը 2 տարի առաջ գործընկերների կողմից անցկացված փորձերի 5-6% դեպքերում:
Այժմ գիտնականները միջոցներ են հավաքում մասշտաբային կլինիկական փորձարկումների համար: Նրանց գնահատմամբ՝ դրանց կազմակերպման համար կպահանջվի 30-70 մլն դոլար, և մի շարք մասնավոր ներդրողներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել այդ փորձի նկատմամբ:









































