«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի հունական «Օլիմպիակոս»-ի դեմ արտագնա խաղի վերաբերյալ: Այդ ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ գերմանական թիմի:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում միշտ դժվարություններ կան: Ապրիլից ի վեր «Օլիմպիակոս»-ը ոչ մի պարտություն չի կրել սեփական հարկի տակ անցկացրած Չեմպիոնների լիգայի հանդիպումներում:
Մենք վերահսկում էինք խաղը, բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Մարիո Գյոտցեի գոլից հետո ավելի հեշտ էր: Շնորհավորում եմ իմ թիմի ֆուտբոլիստներին: Սա առաջին քայլն էր: Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































