Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ով է ստանում ցանցերը, և ինչ է ստանում Հայաստանը

Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամը կարծես թե մոտենում է որոշակի հանգուցալուծման փուլի: Երկրի կառավարության օրակարգում է հայտնվել էլցանցերի վաճառքի հարցը, որով կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը: Ընկերությունը հավանություն է ակնկալում կիպրոսյան գրանցում ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար:

Եվ այսպես, ցանցերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները կարծես թե դառնում են իրականություն: Միայն թե պարզ չէ, թե այդ իրականության հետ ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը, որի անունը ամիսներ շարունակ շոշափվում էր որպես ցանցերի հավանական գնորդի: Օֆշորային ընկերության թիկունքում նա՞ է, թե՞ ոչ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հինգ տարի առաջ գրանցված ընկերության թիկունքում հենց Սամվել Կարապետյանն է: Թե ինչու է նա որոշել ցանցերը գնել օֆշորային ընկերության միջոցով՝ այնքան էլ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը Սամվել Կաևրապետյանի համար որոշակի ֆինանսական, տնտեսական, քաղաքական ֆորսմաժորային իրավիճակներում, այսպես ասած, իմիջն ապահովագրելու միջոց է:

Բնականաբար, առաջին հարցը, որ հուզում է հանրությանը, էլեկտրաէներգիայի սակագնի հարցն է: Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից այն թանկացել է՝ համաձայն ՀԾԿՀ որոշման, սակայն կառավարությունը «Ո՛չ թալանին» շարժման՝ Բաղրամյան փողոցի պայքարից հետո հայտարարեց թանկացած մասը սուբսիդավորելու մասին: Բայց ակնհայտ է, որ սուբսիդավորումը կրկին բեռ է հանրության վրա, պարզապես միջնորդավորված բեռ, որի ծանրությունը կզգացվի ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում: Եվ ուրեմն էլցանցերի վաճառքի հարցում թիվ մեկ խնդիրը հասարակության համար այն է, թե արդյոք այդ բեռը հանվելո՞ւ է հանրության ուսերից: Մյուս կողմից, բնականաբար, հարց է առաջանում, թե նոր սեփականատերը դա կվերցնի՞ իր վրա, և եթե այո, ապա ինչի՞ դիմաց՝ ի՞նչ կստանա նա այդ բեռն իր վրա վերցնելու դիմաց:

Սրան զուգահեռ՝ մեկ այլ կարևոր հարց է այն, թե ի՞նչ է ստանում այս գործարքից Ռուսաստանը, որը ցանցերի ներկայիս սեփականատերն է «Ինտեր ՌԱՈ» պետական ընկերության միջոցով: Ի՞նչ է ստանում Ռուսաստանը, որ համաձայնում է ցանցերի վաճառքին և այդ ռազմավարական նշանակության օբյեկտը իր ձեռքից անմիջականորեն բաց թողնելուն:

Սրան զուգահեռ՝ մնում է էլցանցերի աուդիտի հարցը: Կառավարությունը հայտարարել էր դրա մեկնարկի մասին, երեք փուլերով անցկացնելու մասին, որոնցից առաջինը պետք է լիներ սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին, երրորդը՝ նոյեմբերին: Այդ աուդիտի հարցը մնո՞ւմ է հրատապ, թե՞ դա միջոց էր ցանցերի վաճառքի հարցը գլուխ բերելու գործում, և քանի որ հարցը կարծես թե լուծվում է, արդեն շահագրգիռ կողմերի համար այդքան էլ կարևոր չեն աուդիտի իրական արդյունքները, և հասարակությունը դա այլևս չի իմանա: Այսինքն, աուդիտը՝ ցանցերի կառավարման իրական պատկերով, կոռուպցիոն սխեմաների բացահայտումով, պատասխանատուների երևան գալու հեռանկարով, կենթարկվի ծածկադմփոցի:

Ակնհայտ է, որ էլցանցերի վաճառքը ոչ միայն չի տալիս մինչ այսօր եղած կարևոր տնտեսական ու քաղաքական հարցերի պատասխաններ, այլև, ըստ էության, առաջ է բերում բազմաթիվ նոր հարցեր: Համենայն դեպս, ի դեմս օֆշորային ընկերության, տեղի է ունենում հերթական, այսպես ասած, «խորհրդավոր» և անանուն գործարքը հայաստանյան տնտեսության մեջ, այն էլ այնպիսի գերկարևոր ոլորտում, ինչպիսին էլցանցերն են:

Եվ եթե ցանցերում առաջացած ճգնաժամը փորձ է արվում հանգուցալուծել նման մեխանիզմով, այսինքն՝ մեղմ ասած, ոչ թափանցիկ, ապա կասկածի տակ է հայտնվում այն, որ նոր սեփականատիրոջ պարագայում էլցանցերը հանրության համար որպես ռազմավարական նշանակության օբյեկտ կլինեն թափանցիկ կառավարվող կառույց: Մինչդեռ խնդրի, տնտեսա-քաղաքական ողջ ճգնաժամի առանցքը հենց կառավարման այդ հանգամանքի մեջ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում