Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, ով այսօր այցելում է Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովի ու Սինիրլիօղլուի հանդիպումը պետք է տեղի ունենա Սոչիում, և որ նրանք մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական թեմաներ, մասնավորապես՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը։











































