Առջիկա օրերին ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Փարիզյան ակումբի հետ Իտալիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին:
Le Parisien-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարները որոշել են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, քանի որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն:
Այժմ Վերատին մեկ մրցաշրջանում 2 մլն եվրո է վաստակում: Ակումբը նախատեսում է բարձրացնել նրա աշխատավարձը՝ հասցնելով այն տարեկան 5-6 մլն եվրոյի:









































