Save the Children բարեգործական կազմակերպությունում հաշվել են, որ ավելի քան 2 մլն երեխաներ, ովքեր նախկինի պես մնում են Սիրիայում, չեն կարողանում այս տարի դպրոցներ հաճախել։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
2011 թվականին պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 4000 սիրիական դպրոցներ դարձել են ավիահարձակումների օբյեկտ, գնդակոծվել կամ պայթեցվել։
Հետազոտությունը, որն անցկացվել է հերթական ուսումնական տարվա սկզբին, ցույց է տալիս, որ Սիրիայում կրթությանն առնչվող իրավիճակն աղետալի է։
Եվրոպայում սիրիացի փախստականների գլխավոր շարժառիթներից մեկն իրենց երեխաների համար լավ ապագա կառուցելն է։









































