Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ թիմը ցանկանում է երկարաձգել պաշտպան Մամադու Սախոյի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Ցանկանում ենք թիմում պահել Սախոյին: Սախոն կարևոր ֆուտբոլիստ է «Լիվերպուլ»-ի համար, և կարևոր չէ, թե արդյոք նա խաղում է մեկնարկային կազմում:
Ցանկանում ենք նրա հետ նոր պայմանագիր կնքել: Նա «Բորդո»-ի դեմ կխաղա մեկնարկային րոպեներից»,- հայտարարել է Ռոջերսը:






































