Կենցաղային տեխնիկայի հարդարման գործում մասնագիտացող ֆիննական Legend ընկերությունը սկսել է պատվերներ ընդունել 128 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ, վարդագույն ոսկով պատված, ադամանդներով դրվագազարդված Iphone 6s-ի համար: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Գաջետը գնորդներին հասանելի կլինի 2 ձևով՝ Classique և Momentum:
Առաջինը գործնականում ամբողջովին կրկնօրինակում է օրիգինալ գաջետի տեսքը, երկրորդը լրացուցիչ դրվագազարդված է ադամանդներով:
Legend-ի սմարթֆոնների հավաքածուում ներառվում են նաև ոսկեզօծ ականջակալներ և կաշվե պատյան:
Ամենաբազային Classique-ն արժե մոտ 2 900 եվրո, ավելի թանկարժեք ադամանդներով Momentum-ի արժեքը, դիզայնից կախված, տատանվում է 3 800 և 13 500 եվրոյի միջակայքում:
















































