Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մի քանի փոփոխություն կկատարի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Մաքաբի»-ի դեմ հանդիպմանը:
The Telegraph-ի տեղեկությունների համաձայն՝ մեկնարկային կազմի չորս ֆուտբոլիստներ՝ Ջոն Թերին, Բրանիսլավ Իվանովիչը, Նեմանյա Մատիչը և Դիեգո Կոստան կմնան պահեստայինների նստարանին:
Հենակետային գոտում հանդես կգա երիտասարդ կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս Չիկը: Խաղադաշտ դուրս կգան նաև Լոիկ Ռեմին, Աբդուլ Ռահման Բաբան, Գարի Քեյհիլը և Օսկարը:
Հավելենք, որ «Չելսի»-«Մաքաբի» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 16-ին:








































