Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը հայտարարել է, որ հիասթափված է Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերի՝ Անդրե Բերտոյի դեմ մենամարտից հետո կարիերան ավարտելու մասին կայացրած որոշման պատճառով: Խանը ցանկանում է մենամարտել Մեյուեյզերի հետ:
«Ես շատ հիասթափված եմ, քանի որ Մեյուեյզերի հետ մենամարտելու հնարավորություն չունեցա: Մենք պետք է հիշենք նրան որպես մեծագույն բռնցքամարտիկի: Նա հարգանքի է արժանի:
Հաճելի էր հետևել Մեյուեյզերի մենամարտերին: Ցավոք, հնարավորություն չունեցա մենամարտել Ֆլոյդի հետ և նրա նպարտության մատնել: Գիտեի, թե ինչպես է դա պետք անել: Կարծում եմ՝ Մեյուեյզերը կվերադառնա և ինձ հետ կանցկացնի իր կարիերայի 50-րդ մենամարտը»,- Sky Sport-ը մեջբերում է Ամիր Խանի խոսքերը:


































