Մի քանի ամիս շարունակ խոսվում է, որ Մհեր Սեդրակյանի անվան հետ է կապված թաղի բնակիչներից մեկի՝ Վահրամ Մարտիորսյանի ընտանիքին ծեծի ենթարկելը: Այս Մասին Սեդրակյանը լրագրողներին ասաց. «Դուք հավատում ե՞ք: Ես էդ անձին չեմ ճանաչում, երկու- երեք տարի ապրել է այդ թաղամասում, բայց ես նրան երևի չեմ էլ տեսել»
«Դուք նրան հրավիրել եք սրճարա՞ն՝ պարզաբանելու»,-լրագրողի այս հարցին անդրադառնալով՝ Սեդրակյանը նշեց. «Ինքը ո՞վա: Ես նախ սրճարան չունեմ, երկրորդն էլ ինքը ո՞վա, որ ես հրավիրեմ սրճարան ու ծեծեմ: Ես կարողա իրան սկի չեմ էլ հանդիպել: Ու դուք լսել ե՞ք, որ ում տանը որ ինքը ապրելա, 3 000 դոլար գողացելա, ու մարդ ու կնիկ հիմա փախած են: Երբ որ կբռնեն, դուք էլ կտեսնեք, որ ինչ-որ իմ հասցեին ամբախ-զամբախ խոսվում էր, ես էդ մարդը չեմ»:
Անդրադառնալով ընդհանրապես ծեծելով հարց լուծելու վերաբերյալ հարցին՝ Սեդրակյանը պատասխանեց. «Ես չեմ իմանում, դուք կիմանաք, դուք ոնց որ ամեն ինչ լավ գիտեք»:









































