France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդունել է նոյեմբերին Ֆրանսիա այցելելու վերաբերյալ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հրավերը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այս տարվա հուլիսին մեկօրյա այցով մեկնել էր Իրան, ուր և Օլանդի հրավերը հանձնել էր իրանական կողմին։ Ֆաբիուսի այդ այցը դարձել էր վերջին 12 տարում Ֆրանսիայի արտգործնախարարի առաջին այցը Իրան։
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայից Թեհրան կժամանի առևտրային խոշոր պատվիրակություն՝ ուսումնասիրելու համար Իրանում ներդրումային պոտենցիալը։











































