Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել : Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար և ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձևի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին և «Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, տղամարդկանց բասկետբոլի հավաքական թիմի մարզիչ Էմիլս Անաստասի Հովհաննեսյանին։








































