Minval.az-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը պնդում է, որ շուտով Լեռնային Ղարաբաղում կարող է փոխվել ստատուս-քվոն։ Stratfor-ի վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը լուրջ փոփոխություններ է կրում:
Ըստ կենտրոնի. «Շուտով Լեռնային Ղարաբաղում կարող է փոխվել ստատուս-քվոն։ 1994 թվականին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հակամարտությունը սառեցվել է։ Այժմ Լեռնային Ղարաբաղ կարող են մտցվել Ռուսաստանի խաղաղապահ զորքեր։
Ադրբեջանի կառավարությունը կարող է գաղտնի համաձայնության գալ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում կհայտնվեն ռուս խաղաղապահները, ինչն էլ իր հերթին ապագայում հնարավորություն կտա այդ տարածքները վերադարձնել Բաքվի վերահսկողության ներքո։ Ներկայումս Հայաստանի տարածքում առանց այն էլ գտնվում է 5000 ռուս զինվոր։ Ռուսաստանը վարում է իր բնագծերն ամրապնդելու քաղաքականություն»։











































