Քիշնևում բողոքի ակցիայի մասնակիցները պիկետավորում են Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ակցիային մասնակցում է մոտ 100 մարդ: Նրանք պահանջում են երկրի ամբողջ ղեկավարության հրաժարականը:
«Ամբողջ պետական համակարգը փտած է: Իշխանությունները կախված են օլիգարխներից, իսկ նրանք շարունակում են թալանել երկիրը: Նախագահը լուռ հետևում է կամայականությանը, որ տեղի է ունենում երկրում: Մենք պետք է պահանջենք երկրի, հակակոռուպցիոն կենտրոնի, Կենտրոնական ընտրական կոմիտեի, Ազգային բանկի, Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական պալատի ղեկավարության հրաժարականները»,- ակցիայի ընթացքում հայտարարել է «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակի ակտիվիստ Անդրեյ Նեստասեն:









































