Թեհրանը Դամասկոսին ցուցաբերում է ռազմական տեխնիկայի ակտիվ օգնություն, սակայն սիրիական տարածքում իրանական ռազմական ստորաբաժանումներ չկան։ Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Այդ երկիրն աջակցում է սիրիական պետությանը քաղաքականության, տնտեսության մեջ և ռազմական ոլորտում։ Ռազմական աջակցության ներքո հասկացվում է ոչ այն, ինչ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ ջանում են ներկայացնել՝ իբր Սիրիա են ուղարկվում իրանական զինված ստորաբաժանումներ»,- ասել է նա։
«Թեհրանը մեզ մատակարարում է ռազմական տեխնիկա։ Բնականաբար, Սիրիայի և Իրանի միջև տեղի է ունենում ռազմական մասնագետների փոխանակություն, սակայն այդ փոխանակությունը միշտ է եղել։ Իհարկե, նման երկկողմ համագործակցությունն ակտիվանում է պատերազմի պայմաններում։ Թեհրանի օգնությունը եղել է հիմնական տարրը, որը նպաստում է Սիրիայի կայունությանն այս դժվարին և բարբարոսական պատերազմում»,- ասել է Ասադը։
Նա հիշեցրել է, որ Սիրիայի և Իրանի միջև հարաբերություններն ունեն տևական՝ ավելի քան 35 տարվա պատմություն։
«Մեզ կապում են դաշնակցային հարաբերություններն ու փոխադարձ մեծ վստահությունը։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Իրանը կարևոր դեր է խաղում։ Իրանը հանդես է գալիս հաջակցություն Սիրիայի և նրա ժողովրդի»,- ընդգծել է Սիրիայի նախագահը։











































