Հայաստանի հավաքականի և «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ընդգրկվել է Պորտուգալիայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Վիտորիա»-ի դեմ հանդիպմանը 27-ամյա կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ, իսկ «Մարիտիմու»-ն հաղթել էր 5:2 հաշվով:
Հիշեցնենք, որ նշված խաղում Գևորգ Ղազարյանը բացել էր գոլերի հաշիվը Պորտուգալիայի առաջնությունում:





































