Համակարգչային էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման ամերիկյան արտադրող Hewlett-Packard-ը մտադիր է կրճատել 25-35 հազար աշխատատեղ բիզնեսի վերակառուցման շրջանակներում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հաղորդվում է, որ աշխատակազմի կրճատմամբ ընկերությունը մտադիր է տնտեսել մոտ 2.7 մլրդ դոլար։ Ավելի վաղ ընկերությունում հայտարարել էին, որ փորձում են օպերացիոն ծախսերի կրճատման միջոցներ գտնել առաջին հերթին կորպորատիվ հաճախորդների սպասարկմամբ զբաղվող ստորաբաժանումում։
Ներկայում Hewlett-Packard-ը գտնվում է երկու ընկերությունների բաժանման գործընթացում, որի մասին հայտարարվել էր դեռևս անցած տարի։











































