ԱՄՆ սենատում դեմոկրատները արգելափակել են բանաձևը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ընթացակարգային քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ են արտահայտվել 56 օրենսդիրներ, հիմնականում հանրապետականներ: Դեմոկրատական խմբակցությունից նրանց ընդդիմախոսները մեծ մասամբ դեմ են արտահայտվել՝ հավաքելով 42 ձայն: Դա երկու ձայնով ավելի է, քան անհրաժեշտ է փաստաթղթի վերջնական քվեարկություն թույլ չտալու համար:
Բանաձևի հակառակորդներին հաջողվում է արգելափակել այն արդեն շաբաթվա մեջ երկու անգամ:











































