Dunkin’ Donuts միջազգային սրճարանների ցանցը 522 հազար դոլար կվաճարի Նյու Ջերսի նահանգում ընկերության հաստատության մոտ սայթաքած գնորդուհուն, որն իր վրա է լցրել տաք սուրճը: Այս մասին հաղորդում է NBC NewYork-ը:
Ինչպես հայտնել է տուժած Մարիա Մարսալայի վարձած իրավաբանը` Էդ Ռեբենաքը, իր հաճախորհդուհին և Dunkin’ Donuts-ը մինչդատական համաձայնության են հանգել առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված:
Նշվում է, որ Մարսալան Dunkin’ Donuts-ին դատի է տվել այն բանից հետո, երբ սրճարանից դուրս գալիս բախվել է մայթին ընկած սեպին: Ընկնելով, ամերիկուհին վնասել է ձեռքը, ծունկը և վառվել, քանի որ բաժակից նրա վրա է թափվել սուրճը:





































