Friday, 07 06 2024
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար

20.5 միլիոն դրամով Հայրիկյանին Հոլանդիայում զրոյից կհետազոտեն ու կվիրահատեն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար այսօր ՀՀ կառավարությունը 20 միլիոն 500 հազար դրամ հատկացրեց: Այս գումարով, որը մոտ 52 հազար դոլար է կազմում, Հայրիկյանը պետք է արտասահմանյան կլինիկաներից մեկում` զրոյից հետազոտություն անցնի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Ղազարյանը, որից հետաքրքրվել էինք, թե այդ գումարով ինչպիսի՞ բուժման կուրս է անցնելու պարոն Հայրիկյանը:

«Գումարը առձեռն չեն տալու, պետք է փոխանցվի կլինիկա`համապատասխան բուժման դիմաց: Թե որքան կպահանջվի նրա բուժման համար, դեռ պարզ չէ, գումարի չափը կորոշվի բուժման ամբողջ կուրսից հետո»,-ասել է Ղազարյանը: Ներկայումս նախագահի նախկին թեկնածուն գտնվում է Հոլանդիայում և այնտեղի կլինիկաներից մեկում էլ անցնելու է հետազոտական և բուժման կուրսը:

Ղազարյանի փոխանցմամբ, Հայրիկյանի բուժումը Հայաստանում ոչ միայն դրական արդյունք չի տվել, այլև` դեռ մի բան էլ հետ է գնացել. «Երբ նրանց ուղարկել ենք մեր հետազոտության արդյունքները` նկարները, արտերկրի բժիշկները զարմացել էին, թե տեխնիկապես որքան հետ ենք: Այդ պատճառով էլ այդքան ժամանակ նա այստեղ ցավերից տառապում էր: Չէր ուզում գնալ, ուզում էր մնալ՝ մեր երկրում բուժվել, բայց վիճակը դեպի լավը չէր գնում»:

Հոլանդիայում Պարույր Հայրիկյանն, ըստ Մանյա Ղազարյանի, նյարդերի հետ կապված բարդ վիրահատության պետք է ենթարկվի. «Ըստ նախնական ախտորոշման, նյարդային թելիկները այդ հատվածում լուրջ վնասվել են և կպել են իրար, դրանք պետք է անջատվեն միմյանցից ու հեռացվեն»:

Պարույր Հայրիկյանը Հոլանդիա է մեկնել տիկնոջ հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում